Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Կյանքից հեռացած մտերիմներն ու հարազատները հավերժ անմահ են մեր հուշերում, և կարող են անմահանալ գեղեցիկ հուշապատումների միջոցով: Իրական դեպքերի ու դրվագների հիման վրա կազմված հուշապատումները ներկայացնում են մարդուն, նրա ապրած կյանքն ու այն ամենը, ինչ նա արել է ընտանիքի և հասարակության համար:

Memories

Ո՞ւմ մասին են գրվում հուշապատումները

Միջնադարում մարդկանց ծննդյան, մահվան և ապրած կյանքի մասին արձանագրություններն արվում էին ծխական քահանաների կողմից՝ հատուկ մատյաններում, որոնք էլ պահվում էին եկեղեցիներում:

Ավելի ուշ, երբ ի հայտ եկան թերթերը, հայտնի մարդկանց՝ առևտրականների, պաշտոնյաների մասին մահախոսականներ էին հրապարակվում թերթերում, նրանց հարազատների կամ մտերիմների պատվերով:

Այսօր արդեն հնարավոր է գեղեցիկ հուշապատումներ կազմել և հրապարակել յուրաքանչյուրի համար՝ տատիկի կամ պապիկի, հոր կամ մոր, մտերիմ ընկերոջ կամ գործընկերոջ մասին:

Հենց այս նպատակին էլ ծառայում է husher.am կայքը՝ կազմել հիշատակի էջեր և ներկայացնել հուշապատումներ՝ դրանով իսկ վառ պահելով մտերիմների հիշատակը, քանի որ նրանք արժանի են դրան:

Ինչպե՞ս են կազմվում և պահպանվում հուշապատումները

Memories QR

Մենք առաջարկում ենք Հայաստանում նախադեպը չունեցող ծառայություն՝ անհատական QR կոդի տեղադրում գերեզմանաքարերի վրա: QR կոդը սկանավորելու դեպքում բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա բացվում է տվյալ անձնավորության հիշատակի էջը մեր կայքում:

Husher.am կայքում յուրաքանչյուրի համար ստեղծվում է հիշատակի էջ, որտեղ ներկայացվում է անձի կյանքն ու գործը՝ լուսանկարների ու տեսանյութերի, հիշողությունների ու մեջբերումների, կարծիքների ու նամակների, և ցանկացած այլ բնույթի ինֆորմացիայի հիման վրա: Ժամանակի ընթացքում հիշատակի էջը կարելի է խմբագրել՝ ավելացնել լուսանկարներ կամ այլ նյութեր ( Օրինակ ):

Husher.am կայքում Ձեր հարազատի հիշատակի էջը կարող է ծառայել որպես թվային հուշարձան կամ պահոց, որտեղ ի մի կբերվի և կպահպանվի ողջ ինֆորմացիան:

QR կոդ տրամադրելու հետ մեկտեղ մենք հանգուցյալի գերեզմանի տեղադիրքը նշում ենք քարտեզի վրա և տեղադրում հիշատակի էջում: Այսպիսով հիշատակի էջի միջոցով հնարավոր է նաև գտնել գերեզմանը և երթուղի նշել:

Cemetery map

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Հուշապատումը կարող է կազմվել ցանկացած մեկի կողմից, ով կհամախմբի ողջ ինֆորմացիան և կներկայացնի գեղեցիկ ձևով: Դա կարող եք անել Դուք կամ Ձեր մտերիմը, կամ մեր պրոֆեսիոնալ թիմը հիշատակի էջում գեղեցիկ կերպով կներկայացնի Ձեր կողմից տրամադրված ինֆորմացիան:

Որից հետո մենք կպատրաստենք QR կոդը քարի վրա, և կտեղադրենք այն ձեր գերեզմանում ձեր ուզած իսկ հատվածում։

Ծառայությունը պատվիրելու համար կարող եք զանգահարել մեզ, կամ պատվիրել օնլայն

Հավետ հուշեր
հարազատների համար

Հիշատակի էջեր