Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Տիգրան Սանասարի Մուսայելյան

Տիգրան Սանասարի Մուսայելյան

Հերոսաբար զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ հայրենիքի պաշտպանության համար մարտնչելու ընթացքում: Նա մի քանի ժամ շարունակ մարտ է վարել իրեն վստահված մարտական դիրքում՝ պայքարելով Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման դեմ:

Կյանքը

Տիգրան Սանասարի Մուսայելյանը ծնվել է Տավուշի մարզի Արճիս գյուղում՝ 2003 թվականի մայիսի 19-ին: Ընտանիքի անդամներն են՝ հայրը՝ Սանասար Բաղիշի Մուսայելյանը, մայրը՝ Գայանե Հարությունյանը, եղբայրները՝ Անդրանիկ Մուսայելյանն ու Սերոբ Մուսայելյանը, և քույրը՝ Ռուզաննա Մուսայելյանը:

Տիգրանը միշտ աչքի է ընկել սակավախոսությամբ, համեստությամբ և ընկերասիրությամբ: Նա եղել է ընտանիքի ամենափոքր զավակը: Եղել է միշտ սիրված և գնահատված:

Մանկապարտեզ հաճախել է 2006-2008 թթ.-ին: Դպրոց հաճախել է 2009-2021 թթ.-ին: Սիրում էր հատկապես անգլերեն լեզուն: 2021 թ.-ի մայիսին հաջողությամբ ընդունվում է Երևանի պետական համալսարանի՝ Անգլերեն լեզվի թարգմանչական բաժին:

Մարտական ուղի

Համալսարան ընդունվելուց հետո 2021 թվականի հուլիսի 21-ին զորակոչվում է Հայոց բանակ: 2021 թ.-ի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը՝ Արմավիրի զորամասում՝ բարձր առաջադիմությամբ ծառայելուց հետո, ստանում է սերժանտի կոչում և տեղափոխվում Կապանի զորամաս:

Տիգրան Մուսայելյանը ծառայության ընթացքում արժանացել է մի շարք մեդալների: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման ժամանակ Տիգրանը՝ որպես դիրքի ավագ, իրեն վստահված դիրքում, անձնվիրաբար մարտնչում է թշնամու դեմ, օգնություն ցուցաբերում վիրավոր զինակից ընկերներից մեկին: Մի քանի ժամ մարտնչելուց հետո՝ թշնամու գերակշիռ ուժերի դեմ պայքարելու ընթացքում, ընկնում է հերոսաբար՝ չլքելով իրեն վստահված դիրքը:

Հավերժ փառք մեր հերոս Տիգրանին և իր զինակից ընկերներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայրենիքի, հանուն մեզ: Խոնարհվում ենք իրենց հերոսության և հիշատակի առջև և հպարտանում իրենցով:

Գերեզմանի կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիշա Սարգսյանը: Գերեզմանը կառուցել է վարպետ Մխոն (Մհեր Սիմոնյան)։

Լուսանկարներ

Շիրիմի գտնվելու վայրը