Սամվել Գառնիկի Մուրադյան
(20 հուլիսի 2001 - 10 հոկտեմբերի 2020)
ՈՒժեղ դառնում են քչերը և բացառիկները․․․ ՈՒ այդպիսինները կան, որոնց շարքերին դասվել է նաև անմահ հերոս՝ շարքային՝ Սամվել Մուրադյանը, իր կյանքը տալով հանուն հայրենիքի և ազատության։
Կյանքը
Սամվել Գառնիկի Մուրադյան. ծնվել է 20.07.2001 թվականին Կոտայքի մարզի Գետարգել գյուղում: Հայրը՝ Գառնիկ Մուրադյանն է, իսկ մայրը՝ Նելլի Բաբայանը։
Սամվելը տան 2-րդ զավակն էր, նրան շատ էին սիրում և՛ բակում, և՛ գյուղում, և՛ հարազատները։ Երբ քաղցրավենիք էին հյուրասիրում անպայման պետք է ուտեր քրոջ՝ Սաթիկի հետ, քանի որ առանց նրա ոչինչ չէր ուտում։ Հարազատները պատմում են, որ շատ աշխույժ երեխա էր, 3 տարեկանում ցանկություն է ունեցել վառել լուցկի և գցել պապիկի մեքենայի վառելիքի պահոցի մեջ, որ տրաքացնի մեքենան այդ իսկ պատճառով նրան կոչում էին նաև Չեչեն։
Սովորել է Գետարգելի միջնակարգ դպրոցում, ուսումը շարունակելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոցում: Հաճախել է սպորտի՝ լող և «կյոկուշին» կարատե, այդ են վկայում մեր հերոսի բազմաթիվ պատվոգրերը: Դպրոցը ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջում, ուսումը կիսատ թողնելով զորակոչվում է Հայոց բանակ պարտադիր զինվորական ծառայության: 17.01.2020 թվականին անցնում է ծառայության, որը ընթանում է Արցախի Հանրապետության Արա լեռի 25918 զորամասում: Սամվելը 2 քույրերի միակ եղբայրը էր...
Մարտական ուղի
Առաջին օրվանից մասնակցել է 44 օրյա պատերազմին և հմտորեն կատարել իր առջև դրված մարտական խնդիրները: Սեպտեմբերի 27-ին հաշվարկի կազմով զբաղեցրել են N900 ԿՇ-ն, այնուհետև խնդիր են ստացել զբաղեցնել N97 ծավալման բնագիծը, որտեղից իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելուց հետո Սեպտեմբերի 28-30-ը դասակի կազմով զբաղեցրել են N91 ծավալման բնագիծը, որտեղից խոցել են հակարակորդի 6 տանկ: Հոկտեմբերի 6-ին 2 հաշվարկի կազմով տեղափոխվել են «ԳՈՌ-1» հրամանատարական դիտակետ` զբաղեցրել ծավալման բնագիծ և խոցել են դասակի կազմով հակարակորդի 4 ավտոտեխնիկա և 3 տանկ: Հոկտեմբերի 7-ին գերազանց տիրապետելով տարածքին փրկել է 80 զինվորի կյանք, օգնելով դուրս գալ շրջափակումից: Հոկտեմբերի 10-ին խնդիր են ստացել 11 ՀՏՄ-ի 2 ՀՏԴ-ի կազմով զբաղեցնել 97 ծավալման բնագիծը, երթի ընթացքում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից խոցվել Է ՊԲ 4 Ա-146 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդն էր շարքային Սամվել Մուրադյանը: Շարքային Սամվել Մուրադյանը զոհվել է 10.10.2020թ:
Ուժեղ դառնում են քչերը, բացառիկները... Ու այդպիսիները կան.. Եթե երբևէ ուժեղ մարդ տեսնեք, իմացեք, որ անցել է փոթորիկների միջով, կռիվ տվել, դեմ առ դեմ, ճակատճակատ, առանց ետ նայելու, առանց վարանելու, առանց որևէ մեկի օգնության՝ դիմադրել, առանց բարձրաձայնելու ու հաղթահարել են իրենց բաժին կռիվը... հաղթել բոլորին… Ուժեղ մարդիկ այն բոլոր տղաներն էին, որոնք անմահացան․․․ Նրանք հաղթեցին անգամ մահին․․․
Նկարագիր
Սամվելը հայրենասեր, նպատկասլաց, խոհեմ, կարգապահ, ընկերասեր, պատվախնդիր, վճռական և արիական էր: Զինվորական սկզբունքները ու պահանջները ընտանեկան խնդիրների պես պահող, հարգող ու պահպանող հայորդի էր: Սամվելի կարգախոսն էր՝ «Հայրենիքը անպարտելի է>: Սամվելը Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից «Արիության» մեդալով և «Ֆիդայապետ Անդրանիկ» մեդալով՝ Սեյրան Չիլինգարյանի կողմից: Հետմահու նաև Սամվելի անունով դպրոցում դասասենյակ անվանակոչվեց, բացվեց հուշարձան իր իսկ անունով, Սամվելի սխրանքների հիշողությունները տեղ գտան նաև Երևանի թիվ 84 դպրոցում և թիվ 1 քոլեջում: Անվանական ծառեր տնկվեցին Հավերժների պուրակում և Աբովյան քաղաքի այգում:
Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը՝ իր հերթական մեդալը նվաճելուց հետո, հանդես եկավ մի շապիկով, որի վրա պատկերված էին հայ հերոսներից շատերի պատկերները, որոնց մեջ էր նաև անմահ հերոս՝ Սամվել Մուրադյանը։
Կամոն նշել է, որ Սամվելին ճանաչել է Ջեբռաիլից, և նրա մարտական ոգին իրեն ոգեշնչել է մարտից առաջ։
Լուսանկարներ
Տեսադարան
Վկայություններ
Մի անգամ, երբ դրսում խաղալիս է եղել, անցնելիս է եղել քրոջ՝ Սաթենիկի ուսուցչուհին, Սամվելը նրան կանգնեցրել է և դիմել հետևյալ կերպով․ -Բարև Սաթենիկի դասատու․․․ Այդ խոսքերը մխրճվել էին ուսուցչուհու սրտում քանի որ փոքր էր, բայց չէր սպասել, որ իրեն բարևեն այլ բարևել էր առաջինը․․․
Ընտանիքի հուշերում
4-5 տարեկան հասակում քույրիկի հետ լողի էին հաճախում։ Նա քայլելուց միշտ բողոքում էր և փնթփնթում և երբ շուն էր տեսնում մի քար վերցնելով ասում էր որպեսզի չվախենանք, անգամ, երբ փողոց էինք անցնում ասում էր որպեսզի զգույշ լինենք։ Քանի որ շատ փոքր էր հրաժարվում էին ընդունել լողի, բայց քանի որ ճկուն երեխա էր, ընդունեցին և նա արդարացրեց սպասելիքները քանի որ շատ լավ էր լողում։
Ընտանիքի հուշերում
-Մի օր բրդուճներ էր պատրաստել, որպեսզի երեխաներով ուտեին, բայց իմանալով, որ կողքի սենյակում նստած է ծեր տատիկը, իր բաժինը տարավ և տվեց տատիկին․․․
Հորաքրոջ հուշերում
Արդեն առաջին դասարան գնալիս նա ինքնուրույն ընտրել էր իր հագուստը և մեծ սիրով գնացել դպրոց։ Հաճախ էր ասում, որ չի կարելի ինքնահաստատվել աղջիկների, կամ խեղճերի հաշվին և միշտ պաշտպանում էր խեղճերին։ Նրա կարգախոսն էր՝ ապրել թեկուզ կարճ, բայց որակով կյանք։
Ընտանիքի հուշերում
Մի օր զրույցի ժամանակ հարցրեց թէ ի՞նչու են մեծերը ասում, որ պետք է ծառ տնկես կամ երեխա ունենաս, որ քեզ հիշեն և երբ լսեց բացատրությունը հավելեց, որ մարդը մահանում է միայն այն ժամանակ, երբ նրան այլևս չեն հիշում․․․
Ընտանիքի հուշերում
Շատ գթասիրտ էր և խնդրում էր մորը որպեսզի կերակրի իրենց տանը կից ապրող ծեր տատիկին և եթե անցնելիս լինի այդ կողմերով, մաքրի իրեն քրոջ նման հարազատ դարձած Անժելայի գերեզմանաքարը՝ ով մահացել էր ավտովթարից։
Ընտանիքի հուշերում
Ծառայության ընթացքում զինակիցներին թույլ չէր տվել որպեսզի մորից առաջ շնորհավորեն իր ծնունդը, քայլել էր 3 կիլոմետր՝ կապի դուրս եկել մոր հետ, որպեսզի լսի նրա շնորհավորանքը։ Այնքան ուշադիր էր, որ քրոջ ծննդյան առթիվ ծաղիկներ էր ուղարկում, որպեսզի ուրախացնի նրան։ Երբ փորձում էին նրան հարցնել թէ ինչի կարիք ունի պատասխանը միշտ նույնն էր, որ ամեն բան լավ է։
Ընտանիքի հուշերում
Բանակային ընկերների հանդեպ եղել է ուշադիր և շատ հոգատար, նրանց հետ կիսել ուրախությունները և տխրությունները, երբեք չի եղել ժլատ և ամեն բան փորձել է կիսել ընկերների հետ, ընկերների կյանքերը փրկելու համար արել է հնարավոր և անհնարին ամեն ինչ, մարտական գործողությունների ժամանակ դրսևորվել որպես անձնուրաց և համարձակ հայորդի, այնքան հմուտ էր տիրապետում իր պարտականություններին, որ կարողացել է 80 հոգանոց ջոկատ դուրս բերել շրջափակումից։
Բանակային ընկերների հուշերում
Իր մանկության ընկերներին վերաբերվում էր որպես եղբայրներ։ Նրանք ուտում էին մի ափսեից, քնում մի անկողնում, ամեն բան անում էին միասին, շատ կապված էին, երբ մի տեղ էին գնում նրանց բոլորը ճանաչում էին և գիտեին իրենց ընկերության սովորությունները։
Մանկության ընկերների հուշերում
Երբ մի պահ պատերազմի ժամանակ ոմանք հիասթափությունից ասել են, որ շատերը փախել են, հողերն էլ տված են, Սամվելը նստած զենք մաքրելիս է եղել, բայց զայրացած վեր է կացել ու ասել և՛ նորերին և՛ հներին, որ թշնամին մտնում է մեր տուն ժամանակը չէ մեղավորներ փնտրելու և դրանով սթափեցրել զինակիցներին։
Բանակային ընկերների հուշերում
Հարգելի Մուրադյաններ ՊԲ 25918 զորամասի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնում Ձեզ՝ Ձեր որդուն Սամվել Գառնիկի Մուրադյանին հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով դաստիարակելու, հայոց բանակի շարքերն անմնացորդ ծառայելու պատրաստակամ ու լիարժեք հայրենյաց պաշտպանով համալրելու համար: Դրա վառ ապացույցն է 2020թ-ի 44 օրյա պատերազմի ժամանակ ձեր որդու կողմից ցուցաբերած խիզախությունը և իր առջև դրված խնդիրների ճիշտ կատարումը: Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, որ Ձեր որդին պատվով է կրում Հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարում Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը։ Հայրենյաց պատվի զինվոր լինելու այդ պատրաստակամության դարբնոցն, անկասկած, մեր ազգային արժեհամակարգը կրող, սիրով, միությամբ, առաքինությամբ, հավատարմությամբ ապրող Ձեր ամուր, առողջ ու ավանդապաշտ ընտանիքն է։
Հատված հրամանատարների նամակից