Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Մարգարիտ Ասատրյան Մկրտչի (Նունիկ)

Մարգարիտ Ասատրյան Մկրտչի (Նունիկ)

Սիրված քույր, կին, մայր և տատիկ

Նունիկը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ամուսնու մահից երեք տարի անց, 62 տարեկան հասակում, մահացու համավարակի հետևանքով։ Զավակների հուշերում իրենց մայրը ամենահոգատար, ամենագեղեցիկ, ամենանուրբ և կատարյալ կինն էր, ով իր մեջ համադրում էր մոր, ընկերոջ, խորհրդատուի, զրուցակցի և շատ այլ արժեքներ, որոնք անհրաժեշտ են երեխային։

Կյանքը

Մարգարիտ Ասատրյանը կամ ինչպես կոչում էին հարազատները Նունիկը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 25-ին Էջմիածին քաղաքում։

Հայրը՝ Մկրտիչը, խստապահանջ, բայց բարեսիրտ և հոգատար անձնավորություն էր։ Մայրը՝ Հեղինեն, համեստ և աստվածավախ կին էր, ով իր կյանքը նվիրել էր ընտանիքին և աշխատանքին։

Նունիկը քույրերից ավագն էր: Առանձնացել է իր գեղեզկությամբ, կրթության հանդեպ սիրով, ընկերասիրությամբ, հոգատարությամբ։ Ժամանակ առ ժամանակ գրել է գեղեցիկ, չափածո բանաստեղծություններ որտեղ էլ երևում է նրա երազկոտ և նուրբ կերպարը։

Աստվածավախությունը, բարոյական բարձր արժեքները, ընտանիքին նվիրված լինելու հատկանիշները ժառանգել է մորից։

Նախնական կրթությունը ստացել է Էջմիածնի թիվ 2 դպրոցում, այնուհետև Երևանի քիմիական տեխնիկումում՝ գերազանց առաջադիմությամբ։

17 տարեկան հասակում ամուսնացել է Սարգիս Ներսիսյանի հետ։ Ընտանի՞ք թե մասնագիտական հաջողություններ ընտրության մեջ նախապատվությունը տվել է ընտանիքին մի կողմ դնելով իր մասնագիտական երազանքները և երջանկությունը փնտրել է ընտանիքի ու երեխաների մեջ։

Ունեցել է 3 երեխա՝ Աննան, Կարինեն և Մնացականը։

Զավակների հուշերում իրենց մայրը ամենահոգատար, ամենագեղեցիկ, ամենանուրբ և կատարյալ կինն էր, ով իր մեջ համադրում էր մոր, ընկերոջ, խորհրդատուի, զրուցակցի և շատ այլ արժեքներ, որոնք անհրաժեշտ են երեխային։

Նունիկը շատ է սիրել իր ամուսնուն, եղել է հնազանդ, բարեհամբավ, իմաստուն կին՝ ով ամուսնու կողքին էր թե՛ դժվար, թե՛ ուրախ պահերին։

Ինչպես ամեն հայկական ընտանիքում՝ Սարգիսը և Նունիկը փափագել են ունենալ արու ժառանգ։ Հղիության ընթացքում նա ունեցել է շատ լուրջ առողջական խնդիրներ։ Բժիշկները ամուսիններին ցգուշացրել են, որ նժարի մի կողմում մանկան, իսկ մյուսին մոր կյանքն է։ Մոր կյանքը փրկելու համար պետք էր ազատվել երեխայից, բայց Նունիկը անդրդվելի էր, նա այնքան կապված էր իր չծնված որդու հետ, որ կյանքի գնով պատրաստ էր լույս աշխարհ բերել նրան։ Իվերջո, աստվածավախությունը և անմնացորդ սերը մանկան հանդեպ երկուսին էլ կյանք պարգևեց։

Նունիկը իր զավակներին ամուսնացնելուց հետո դարձավ ութ թոռնիկների երջանիկ տատիկ։ Ցավոք նա չհասցրեց տեսնել Մնացականի զույգ երեխաներին, որոնք ծնվեցին իր մահից հետո։ Թոռները իրենց տատիկին շատ են սիրել և սիրում, նա շարունակում է ապրել բոլորի հուշերում։ Նունիկ տատիկի հետ շատ կապված էր ավագ թոռնուհին՝ Ժասմենան, ով տատիկի նկատմամբ իր ողջ սերը, ակնածանքը, կորստի ցավը ամփոփել է «Ձոն տատիկիս» բանաստեղծության մեջ։

Ու գնացիր դու թողնելով հուշեր,
Հուշեր քո մասին իմ տատիկ անգին,
Հիմա իմ սրտում աճել են փշեր,
Որ ցավեցնում են կրկին ու կրկին։

Ախ՜ միայն տատ ջան նորից քեզ գրկեի,
Փարվեյ այնքան ջերմ մայրական կրծքիդ,
Ձեռքերը քո նուրբ անհագ համբուրեի
Միայն թէ լսեի ձայնը քո կրկին...

Ավագ թոռնուհի՝ Ժասմենա «Ձոն տատիկիս» բանաստեղծությունից հատված

Նունիկը իրեն ճանաչողների համար եղել է լավագույն խոհարարներից մեկը։ Նրա պատրաստած տորթերը զարդարել են շատերի տոնական սեղանները, որովհետև ինչպես նա էր հաճախ նշում դրանց մեջ կար գաղտնի բաղադրիչ՝ անսահման սեր։

Նունիկը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ամուսնու մահից երեք տարի անց, 62 տարեկան հասակում, մահացու համավարակի հետևանքով։

Լուսանկարներ

Վկայություններ

Նունիկս շատ բարի էր, շատ լուսավոր, շատ հոգատար... վեց տարի էր մեծ, բայց մոր նման ուշադիր էր, ճաշ էր պատրաստում, գեցեցիկ հագցնում, խնամում, ամեն ինչ անում էր, որ ուրախ լինենք: Ուսանող էր՝ ամեն Երևանից գալուց խտացրած կաթ էր բերում ինձ, որ ուրախացներ։ Նրա տված սերը և ջերմությունը չունեին սահմաններ... ամեն նրա մասին խոսելիս սիրտս ցավից սեղմվում է։ Իմ հրաշք քույրը, իմ գեղեցկուհին միշտ ապրելու է իմ սրտում ...

Քրոջ՝ Գայանեի հուշերում

Ի տարբերություն հորս՝ մորս կուզեի տեսնել մեկ այլ կերպարում։ Մայրս շատ մեղմ էր, մայրս թույլ էր, մայրս նուրբ էր, մայրս հեզ էր, մայրս զիջող էր, մայրս հնազանդ էր, մայրս անպաշտպան էր...

Շատ էի սիում մորս, բայց չէի ընդունում նրան այդ կերպարում։ Շատ էի հանդիմանում։ Ասում էի, - մա՛մ քեզ մի զոհաբերիր բոլորի համար, մի քիչ էլ քեզ համար ապրիր, բայց չէ իր էությունը այդպիսին էր։

Ձմեռ էր։ Ցուրտ էր, ոտքերս սառել էին, տրտնջում էի։ Մայրս սրտատրոփ ինձ իր մոտ կանչեց։ Վազեցի։ Մայրս տաքացրեց ինձ իր մարմնի ջերմությամբ, ջերմացա, խաղաղվեցի, բայց հոգիս կրկին տրտմեց։ Ասացի, - մամ դու քեզ նորից զոհաբերեցիր, դու կարող էիր ինձ ընդամենը գուլպա հագցնել։ Մայրս նայեց՝ ժպտաց...

Մայրս մահացավ ու ես հասկացա, որ մոր զոհաբերություն չի լինում զավակի նկատմամբ։ Մայրս ուղղակի «Մայր» էր... Այնքա՜ն ցուրտ է առանց քեզ մամ։

Ավագ դստեր՝ Աննայի հուշերում

Մայրս իմ ամենաթանկն էր, չկան այնպիսի բառեր որոնք արժան են նրան նկարագրելու համար, երբեք չեմ մոռանա նրա անցկացրած անքուն գիշերները մահճակալիս մոտ, չեմ մոռանա նրա սիրող և բարի աչքերը, քաղցր ժպիտը, որ դժվար պահերին առանց տրտնջանքի լուսավորում էր տունը, չեմ մոռանա նրա ձայնը, որի ամեն հնչյունը ջերմացնում էր սիրտս։

Շա՜տ կապված էի մորս հետ... անչափ կարոտում եմ նրա ներկայությունը, որ հասուն տարիքում անգամ ստիպում էր զգալ ինձ որպես իր փոքրիկ Կարինե, իսկ հիմա մորս խորհուրդներն ու օրհնանքներն են ապրում իմ սրտում, նրա վաղաժամ հեռանալը իմ սրտում բացեց մի խոր վերք և անդարձ խլեց մանկությունս...

Դստեր՝ Կարինեի հուշերում

Մայրս իմ հուշերում մի կողմից նեղացկոտ և անպաշտպան էր, դժվարությունները նրան շատ էին ճնշում, որոշ դեպքերում կարծես մանուկ լիներ՝ ով մի գեղեցիկ խոսք լսելիս ոգևորվում և ուրախանում էր, բայց մյուս կողմից պատրաստակամ էր, ժպտերես, հյուրընկալ և չնայած իր ծանր առողջական խնդիրներին առանց տրտնջանքի պատրաստ էր ծառայել ամեն տուն մտնողին։

Շա՜տ եմ կարոտում, շա՜տ կցանկանայի առնվազն 10 տարի տեսնել կմ կողքին։

Որդու՝ Մնացականի հուշերում

Հիշում եմ տատիկիս բարությունը, աչքերը... գիշերները երբ վախենում էի քնել գրկում էինք իրար, միասին աղոթում և երգում երգեր, սովորեցնում էր ինձ ասմունքել և նայում էր հպարտությամբ լցված աչքերով։ Մի անգամ ծննդյանս արարողությանը ձեռքիցս բռնեց և միասին պարում էինք չնայած, որ ուներ ծանր առողջական խնդիրներ։ Ուղղակի շա՜տ եմ կարոտում շա՜տ։

Թոռնուհու՝ Մանեի հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը