Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Լևոն Արայի Մանուկյան

Լևոն Արայի Մանուկյան

44-օրյա պատերազմի հերոս

Քսանամյա Լևոնը 2020 թվականի հոկտեմբերի 14-ին հերոսաբար նվիրաբերել է իր կյանքը 44 օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսում։ Հետմահու արժանացել է Արիության, 6֊րդ պաշտպանողական և մարտական խաչ մեդալների։ Հարազատների և մարտական ընկերների հուշերում շատ ընկերասեր, բոլորի կողմից սիրված և բարի տղա էր։

Կյանքը

Լևոնը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ Նրա մայրը՝ Նելլի Ղահրամանյանը շատ ջերմ և հոգատար կին է ով իր ամբողջ կենտրոնացումը և սերը տրամադրել է սիրելի որդուն՝ Լևոնին։ Հայրը՝ Արա Մանուկյանը Խոհեմ և հոգատար մարդ է ով մեծ դեր է խաղացել Լևոնի դաստիրակության հարցում։

Լևոնը տարբերվում էր իր հավասարակշռությամբ ու հանգիստ բնավորության գծերով նա տան առաջնեկն էր, առաջի թոռնիկ և բալիկը։ Փոքրուց նա եղել է սիրով շրջապատված, շատ ժամանակ է անցկացրել հարևաների, ընկերների և հարազատների հետ։

2007-2016 թվականներին նախնական կրթությունը ստացել է Դավիթ Հովսեփյանի անվան համար 191 դպրոցում։ Դպրոցը ավարտելուց հետո ընտրելով վարսահարդարի մասնագիտությունը ընդունվեց N6 արհեստագործական ուսումնարան, բայց կրթությունը մնացել է անավարտ, քանի որ 18 ամյա Լևոնը զորակոչվել է բանակ իր պարտքը տալու հայրենիքին։

Ծառայությունը

Լևոնը 2019 թվականի հունվարի 30-ին ծառայության է անցնում Արցախի հանրապետությունում՝ Մատաղիսում։ 6 ամիս ծառայելուց հետո տեղափոխվում է Թալիշ։

Իր ողջ ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի և պատվոգրերի։ Շատ ընկերասեր, բոլորի կողմից սիրված և բարի տղա էր։ Ծառայության ընթացքում իրեն հանձնարարված առաջադրանքները կատարում էր պատվով և հարգանքով։

Սեպտեմբերի 27-ին պատերազմը սկվելուն պես համառ պայքար էր մղում թշնամու դեմ։ Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 8-ը լինելով շրջափակման մեջ կարողանում է դուրս գալ և շարունակել պայքարը։

Հայրենիքի պաշտպանության ընթացքում նվիրաբերել է իր կյանքը, և հերոսաբար ընկել Մատաղիսում՝ հոկտեմբերի 14-ին։

Լևոնը հետմահու արժանացել է Արիության, 6-րդ պաշտպամողական և մարտական խաչ մեդալների։

Հերոս Լևոնը իր արիությամբ, ընկերասիրությամբ, անձնազոհությամբ և անսահման սիրով, որ տալիս էր իրեն շրջապատող մարդկանց, հավերժ կենդանի կմնա հարազատների, ընկերների և իր հետ առնչված ամեն մարդու սրտում։

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Լևոնը շատ աշխույժ և հոգատար էր, նա իմ միակ լուսավոր կետն էր, ընկերասեր էր շատ ընկերներ ուներ, հյուրասեր էր, ժպտերես,կամեցող և բարի։ Իր հոգատարությամբ նա ջերմացնում էր իմ հոգին, իր բարի և ազնիվ ժպիտով ցրում էր ամբողջ տխրությունը։ Իմ հուշերում նա կմնա որպես հավերժ լուսավոր մի կետ։

Լևոնի մահը շատ ծանր էինք տանում և չէինք հարմարվում որ նա էլ չկա, և երկար ժամանակ անց ես որոշեցի, որ պետք է վերածնեմ Լևոնին։ Դժվար և բարդ ճանապարհ անցա որպեսզի նորից հղիանամ և ահա մի օր իմացա, որ սպասում եմ զույգ բալիկների՝ զույգ աղջիկների,սակայն ծննդաբերության ժամանակ բալիկներից մեկը մահանում է և մնում է միայն մեկ աղջիկ՝ ԼԵՈՆԱՆ։

Հիմա Լեոնան 8 ամսական է և ես նորից սկսեցի ապրել 2 տարի խավարի մեջ ապրելուց հետո, Լեոնան ամբողջովին փոխեց իմ կյանքը և դարձավ նոր մի փոքրիկ լույս։

Մոր՝ Նելլի Ղահրամանյանի հուշերում

Լևոնը իմ հուշերում շատ ազնիվ ճարպիկ և հոգատար էր, ում հետ երբեք տխուր չէր լինում։ Միշտ կհիշեմ նրա ժպիտը և ծիծաղի զրնգուն ձայնը։ Երբ իր հետ խոսում էի հասկանում էի, որ իրոք հասուն տղամարդ եմ դաստիարակել ում համար ես երբեք գլուխս չեմ կախել և չեմ կախի։

Հպարտացել եմ ու միշտ կհպարտանամ իմ ՏՂԱՅՈՎ։

Հոր՝ Արա Մանուկյանի հուշերում

Լևոնը շատ մոտ էր իր մորական տատիկի՝ Թամարա Թադևոսյանի հետ։ Նրանք իրար շատ էին սիրում, փոքր ժամանակ նա գնում էր իր տատիկի տուն, մնում էր այնտեղ և հետո նրա հետ միասին գնում աշխատանքի։ Լևոնը իրա սիրելի թոռնիկ էր և նույնիսկ բանակ գնալուց հետո տատիկը շարունակում էր նույն կերպով հոգ տանել Լևոնի մասին։

Տատիկ՝ Թամարա Թադրոսյանն ու Լևոնը

Լևոնը շատ ընկերասեր, դժվարին պահին հասնող ու օգնող տղա էր։ Նա միշտ պատրաստ էր օգնելու շատ նվիրված էր,ու շրջապատի մեջ ամենաուրախն ու ճարպիկն էր։ Լևոնի հետ երբեք տխուր չէր լինում միշտ նոր արկածնների մեջ էինք ընկնում։ Լևոնը իմ մանկության ընկերն էր ու միշտ կմնա իմ ընկերը...

Լևոնի մանկության ընկեր՝ Դավիթի հուշերում

Լևոնը խիզախ, ճարպիկ, կյանքով լեցուն տղա էր։ Նա երբեք ցույց չէր տալիս վախը միայն առաջ էր նայում։

Լևոնը միշտ պատրաստ էր կռվելու մինչև վերջ ու դա էլ արեց... Նա երբեք չէր հանձնվում ու երբեք հետ չէր կանգնի, հիշում եմ ասում էր "տղեն պետքա կռվի մինչև վերջ ու չլքի ընկերներին, դու ինչ տղա էս եթե հիմա թողում ու փախչում էս"։ Վերջի անգամ մարտի մեկնելուց ասաց "կռվում ենք միասին, հաղթում ենք միասին, մահանում ենք միասին, թուրքին հող տվող չկա"։

Լևոնը միշտ պատրաստ էր կռվելու մինչև վերջ ու դա էլ արեց... Նա երբեք չէր հանձնվում ու երբեք հետ չէր կանգնի, հիշում եմ ասում էր "տղեն պետքա կռվի մինչև վերջ ու չլքի ընկերներին, դու ինչ տղա էս եթե հիմա թողում ու փախչում էս"։ Վերջի անգամ մարտի մեկնելուց ասաց "կռվում ենք միասին, հաղթում ենք միասին, մահանում ենք միասին, թուրքին հող տվող չկա"։

Լևոնը իմ ճանաչաց տղաներից լավագույն էր ով ցույց տվեց, որ հանձնվել չի կարելի։

Լևոնի բանակային ընկերոջ հուշերում

Շիրիմի գտնվելու վայրը