Սիրելիները ընդմիշտ մեր հուշերում են

Վարդան Ալբերտի Կոնջորյան

Վարդան Ալբերտի Կոնջորյան

44-օրյա պատերազմի հերոս

Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում՝ 19 տարեկան հասակում։ Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։

2021թ.-ի մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։ Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Կյանքը

Վարդան Ալբերտի Կոնջորյանը ծնվել է 2001թ.-ի հուլիսի 10-ին Կոտայքի մարզի՝ Չարենցավան քաղաքում։ Վարդանի հայրը՝ Ալբերտ Կոնջորյանը, բարի, կամեցող և աշխատասեր մարդ է։ Հայր, ով մինչ այսօր արարում և ապրեցնում է հերոս որդուն, ամեն օր յուրովի կենդանություն է տալիս որդուն և նրա կատարած սխրանքներին։

Վարդանի մայրը՝ Էլմիրա Բալաբեկյանը, չափից շատ համեստ է, որի մասին վկայում է ողջ քաղաքը, աշխատասեր, բարի և կամեցող կին է։ Վարդանը արտաքնապես նման է մայրիկին, ինչու չէ նաև մայրիկի պարզ և միամիտ տեսակին։ Մայրը մինչ այժմ չի հարմարվում որդու կորստի հետ։

Վարդանը տան երկրորդ երեխան է, ունի քույր ով ապրում է ՌԴ-ում։ Քույրը՝ Աննա Կոնջորյանը, իր և ընտանիքի ցավը սփոփելու և եղբոր կյանքն ու սխրանքները բոլորին պատմելու համար՝ եղբորը նվիրված գիրք է գրել։

Վարդանը շատ խելոք երեխա է եղել։ Մանկության խաղալիքները միայն զենքերն էին։ Շատ պարզ և միևնույն ժամանակ շատ միամիտ երեխա էր, ընկերասեր՝ ընկերներին նվիրված։ Միշտ պատրաստ էր օգնել բոլորին։

2005թ.-ին Վարդանն ընդունվել է Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մանկապարտեզ։

2007թ.-ին ընդունվել է Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոց։

2014-2015թթ.-ին մասնակցել է «Կոտայքն իմ տունն է» ճամբարին։

2014-2015թթ.-ին մասնակցել է Համահայաստանյան պատանեկան բանակումներին։

2014-2017թթ.-ին եղել է ՀՅԴ պատանեկան միության Չարենցավանի «Նեմեսիս» խմբի անդամ։

2016թ.-ին ավարտել է հիմնական դպրոցը՝ 9-ամյա կրթությամբ։ Նույն թվականին ընդունվել է Չարենցավանի պետական քոլեջի Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման բաժինը։

Մարտական ուղի

2020թ.-ի հունվարի 11-ին Վարդանը զորակոչվեց բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Հոկտեմբերյանի տանկային բատալիոնում։ Նույն տարվա հունիս ամսին նրան տեղափոխեցին Վարանդա( Ֆիզուլի)։

Նա ընդհամենը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսեց չարաբաստիկ պատերազմը։ Վարդանը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 12-ին և անմահացել հենց նույն օրը Վարանդայում՝ Իլիանդաղ կոչվող բարձունքում 19 տարեկան հասակում։ Հերոս Վարդանի աճյունն ամփոփված է Չարենցավանի զինվորական պանթեոնում։

2021թ.-ի մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Նույն թվականի սեպտեմբերի 16-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

2021թ.-ի հոկտեմբերի 12-ին Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցի ռազմագիտության դասարանը անվանակոչվեց հերոս Վարդան Կոնջորյանի անունով։

2021թ.-ի մայիսի 4-ին՝ իր իսկ շենքի հարևանությամբ, հիմնեցին «Վարդանի պուրակը»:

Լուսանկարներ

Տեսադարան

Վկայություններ

Պատերազմի ընթացքում Վարդանը ընկերների հետ խոսելիս ընկերներին ուղարկել է իրենց տուն, որ մայրը հանկարծ չնեղվի, և երբ ընկերները հարցրել էին, թէ ինչի՞ կարիք ունի ասել էր, որ տանկ է փչացել թե կարող են տանկ ուղարկեն։ Վարդանը ինքը թեժ մարտերում լինելով հանդերձ մտածում էր մյուս ծառայակից ընկերների մասին։ Մայրիկի հետ խոսելիս Վարդանը մայրիկին ասել էր.

- Մամ գիտես ինչքան տանկ եմ խփել...

Մայրն ասել է.

- Ինձ դու ես պետք:

Վարդանը պատասխանել է.

- Վատ կլինի, որ տղադ մեդալներով գա տուն:<

Ինքը չեկավ, բայց մեդալները հերթով եկան։ Մայրիկին ասել էր նաև.

- Մամ այնքան բան կա պատմելու...

- Կգաս կպատմես...

Հայրիկի հետ զրուցելիս ասել է.

- Պապ ընկերներիցս գիտես քանիսը չկան պետք է վրեժ լուծենք:

Եվ նա գնաց վրեժի հետևից ու այլևս չվերադարձավ...

Հիշողություններ

Շիրիմի գտնվելու վայրը